Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.12.2015 | 00:03

Տե՛ր, հագեցրո՛ւ
հոգուս ծարավը Քո
առատաբուխ շնորհով
և մի՛ անտեսիր
սրտիս տոչորումը։
Պապակում եմ
չարիքներիս տապից.
զովացրո՛ւ և լվա՛
իմ ապականված ու
հոտած շուրթերը Քո
ողորմության ջրով։

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ